Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկը Կարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը «Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Դանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը» Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) 

Հնդկահավ և սագ՝ հավի ազդրի փոխարեն. Սեդրակ Մամուլյանն ամանորյա խորհուրդներ է տալիս

Հասարակություն

 Ամանորի սեղանին նախընտրելի է հնդկահավ կամ սագ դնել, որը մինչև երեկո կսպառվի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով՝ կերակուրը կյանք ունի՝ ծնվում, ապրում ու մահանում է։ Այդ մահացած կերակուրը ժողովուրդը վերցնում է, կտրատում, տապակում, բայց այդպես անելը Մամուլյանը սխալ է համարում։

«Ես խորհուրդ եմ տալիս խուսափել հատկապես մեծ կտորով տարբեր կենդանիների մսերը ամբողջական դնելուց, քանի որ մարդկանց մոտ 80 տոկոսը չգիտի դրանց պահպանման և իրացման ճիշտ ձևերը։ Համապատասխան պահպանման ժամկետներ կիսաֆաբրիկատները նույնպես ունեն։ Աղացած միսն ընդհանրապես պահպանման ենթակա չէ։ Կիսաֆաբրիկատները պետք է համապատասխան պայմաններում պահել, ջերմային մշակման ենթարկել ու դնել սեղանին»,- նշեց Մամուլյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր տոները, լինեն դրանք ժողովրդական, թե եկեղեցական, պահանջում են սննդակարգի համակարգ։

«Մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որ պահպանել ենք տոնածիսական կերակրատեսակները։ Դրանք այն կերակուրներն են, որոնք ինչ-որ իմաստ են կրում իրենց մեջ։ Ամանորը բացառություն չէ, և կան հատուկ ծիսական կերակրատեսակներ, որոնք պետք է հենց այդ ժամանակ դրվեն սեղանին։ Նախկինում սեղաններին շատ է դրվել և այժմ էլ կարելի է դնել չրեր, անուշապուր (չրերով պատրաստված կերակուր), կճախաշ (կճուճում տարբեր ընդեղեններ են լինում)։ Ամենահիմնական ուտելիքը տարեհացն է, որի խմորը մի փոքր քաղցր է, և դրանում թաքցվում է մետաղադրամ, և ում բաժին հասնի այդ հատիկը՝ նրան հաջողություն է սպասվում։ Ծիսական կերակուրների շարքում է քաշիկան կամ այլ կերպ ասած Նավասարդի հարիսան (գառան մսով հարիսա)։ Այս ուտեստը պատրաստելիս չեն խառնում, որպեսզի գալիք տարում պատերազմներ չլինեն։ Խմորեղեններից դրվում է ասիլիկ-վասիլիկ՝ կենդանու կամ մարդու կերպարանքով թխվածք։ Գրեթե բոլոր մեր տոնական սեղաններին տոլմա է եղել»,- նշեց Մամուլյանը։

 «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավարն աղանդերի մասին ընդգծեց, որ մի շատ հետաքրքիր ուտեստ կա, որի արմատները գալիս են Անիից։ Այս աղանդերը կոչվում է «Անիի քաղցրավենիք» և բաղադրության մեջ մտնում է բոված գետնանուշ, մեղր և բողկ։

«Բողկը մաքրում ենք, թավայի մեջ բովում ենք առանց ձեթի ու կարագի և մի փոքր մեղր ենք ավելացնում։ Կարամելիզացնելուց հետո բոված գետնանուշ ենք ավելացնում և դրան էլ մի փոքր մեղր ենք ավելացնում, որպեսզի սա էլ կարամելացվի, ու մատուցում ենք։ Ամանորին տոլմա, հավի ազդր շատ ուտելուց հետո, որպես դեսերտ օգտագործել սա և ոչ կրեմային ինչ-որ աղանդեր»,- շեշտեց Սեդրակ Մամուլյանը։

Նրա կարծիքով, շատ լավ քաղցրավենիքներ են նաև լցոնած խնձորը, սերկևիլը։  Եզրափակելով խոսքը՝ նա խորհուրդ տվեց տարբեր ուտելիքներ իրար չխառնել և չծանրաբեռնել աղեստամոքսային տրակտը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համար
Ամենադիտված