ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հրաձգության պարապմունքներ են անցկացվել
ՀՀ ոստիկանության պետի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 20-ից 21-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողներն անցկացրել են «Մակարով» ատրճանակից և ինքնաձիգից ուսումնական հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, դրանց մասնակցել են ոստիկանության շուրջ 400 ծառայողներ։
Հրաձգությանը հետևում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը և մարտական ու ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը