Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգի մասին
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ադրադարձել է Տարվա լավագույն տասը մարզիկների ընտրության կարգին.
«Որպեսզի նման թյուրիմածական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ,որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝կախված դրա հարկից,մեդալակիրին միավորներ կապահովի,որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»։
օրինակ՝
օլիմպիական ոսկի-20 միավոր
արծաթ-15
բրոնզ-10
և նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում(ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի...)
Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ,որոնց որոշ մասի պռոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է,
իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պռոֆեսիոնալ լինել,այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝անկախ այդ մարզիկի տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից...
արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ...
էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը...
մի խոսքով,պատրաստ ենք սպորտ նախ-ին օգնել արժեքավոր խորհուրդներով,ոչ միայն տվյալ խնդրում...
հ.գ. պաշտոն ու աշխատավարձ հաստատ չեմ ուզի դրա համար,գոհ եմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզիկը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան