ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ երեխաներին 2018թ-ին երազանքների իրականացում և խաղաղություն է մաղթել
ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՀԲԸՄ-ի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելիփոքրիկներ, ուզում եմ, որ գալիք տարին լինի երազանքների իրականացմանտարի: Թող 2018-ին Ձմեռ պապին նվերներ բերի բոլորիդ: Ամենակարևորըխաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ Հայրենիքում եք: Ուզում եմ մնաք Հայրենիքում, միայն երջանիկ ու հաջողակ օրեր ունենաք: Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց Հայաստանում հաստատված սիրիահայերի հետ ամենօրյա շփումները՝ որպես ինտեգրման բանաձև: «Սիրիահայերի մեծ մասը հաստատվել են Հայաստանում, անցած տարիներըբավական եղան, որ ինտեգրվեն: Ես ուզում եմ մաղթել աշխարհինխաղաղություն, սեր, ջերմություն: Ուզում եմ, որ 2018-ին մեր ժողովուրդնառավել համախմբվի, կազմակերպվի ու նոր տարին դառնա Հայրենիքվերադարձի տարի: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հպարտ հայ մեծանան, պահպանեն մեր լեզուն ու ազգային ավանդույթները»,- հավելեց նախարարը:
Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ երեխաներըը երգեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը