Ոնց որ այդքա՞ն էլ ուրախ չեք
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց առանց ավանդական հանձնարարականների:
Վարչապետը հանձնարարականի փոխարեն հայտարարեց, որ բոլորին շնորհավորում է, ցանկանում է, որ ունենան ուրախ Նոր տարի և մի լավ հանգստանան. «Այսօր Կառավարության մեր վերջին նիստն է, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար: Հունվարի առաջին տասնհինգ օրում ամփոփում ենք, հանրությանը ներկայացնում ենք՝ ինչ ենք արել, հաջորդ տասնհինգ օրը բոլոր գերատեսչությունների հետ ֆիքսում ենք տասնութ թվականի անելիքները».-ասաց Կարապետյանը՝ խորհրուրդ տալով հանգստանալ՝ հատկապես հաշվի առնելով, որ սա վերջին երկար արձակուրդն է, քանի որ հաջորդ տարվանից հունվարի երեքից արդեն աշխատելու ենք:
«Հուսամ՝ բոլորդ շատ ուրախ եք այդ որոշման համար»,-ասաց Կարապետյանը և ներկաներից որևէ ոգևորիչ խոսք չլսելով՝ շարունակեց. «Ոնց որ այդքա՞ն էլ ուրախ չեք, շատ լավ»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը