Արդարադատության նախարարությունում վատ են պատկերացնում, թե հանուն ինչի են պայքարում
Բլոգոսֆերա
Ռազմական փորձագետ, բլոգեր Կարեն Վրթանեսյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Սույն պաստառը ՀՀ արդարադատության ստորագրությամբ է, այսինքն նախարարության ղեկավարությունը հավանություն է տվել, որ այս տեքստով հրապարակվի․ «Հայ ընտանիք՝ առանց բռնության»։
Ուզում եմ հասկանալ. արդյոք նախարարությունում տեղյակ չե՞ն, որ Հայաստանում բացի հայերից ապրում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։ Թե՞ ակնարկում են, որ միայն հայ ընտանիքում է բռնություն հնարավոր։ Կամ գուցե ցույց են տալիս, որ թքած ունեն ազգությամբ ոչ հայ ՀՀ քաղաքացիների ընտանեկան խնդիրների վրա։
Ցանկացած դեպքում այս տեքստըը խոսում է այն մասին, որ արդարադատության նախարարության պատասխանատուները վատ են պատկերացնում, թե հանուն ինչի են պայքարում։
Ես այս պաստառն ընկալում եմ որպես էթնիկ խտրականության դրսևորում արդարադատության նախարարության կողմից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը