Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Արսենալ»-ի մամուլի ծառայության բլից հարցերին
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայության բլից հարցերին:
Ֆուտբոլային առաջին հիշողությունը. «Հիշողությունը կապված է հորս խաղի հետ, երբ նա խաղում էր Ֆրանսիայի «Վալանս»-ում:
Ֆուտբոլային առաջին մարզաշապիկը -«Միլան» ակումբի համազգեստը:
Մանկության հերոսը - Զինեդին Զիդան: Նա արտիստ էր խաղադաշտում:
Առաջին հիշողությունը «Արսենալ»-ից - Երբ թիմը խաղում էր «Հայբեր»-ում և հրաշալի խաղ էր ցուցադրում:
«Արսենալ»-ի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը - Թիերի Անրի:
Ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը - Լիոնել Մեսսի:
Լավագույն հանդիպումը - Եվրոպայի լիգայի եզրափակիչը նախորդ մրցաշրջանում:
Մականունը - Չունեմ:
Սիրելի ֆիլմը -«300 սպարտացիները»:
Ի՞նչ երգ է համապատասխանում քեզ - «Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he is our midfield Armenian»:
Սիրելի գիրքը - Շատ սիրելի գրքեր ունեմ, բայց վերջինը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է:
Հոբբին - Քնել, հանգստանալ և վայելել կյանքը:
Հյուսիսային Լոնդոնը… Հյուսիսային Լոնդոնը կարմիր է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան