Ապօրինի թիկնազոր պահելու համար բերման է ենթարկվել «Ծիրանի Էդո»-ն (լուսանկարներ)
Հասարակություն
Բերման է ենթարկվել «Ծիրանի Էդո» մականունով հայտնի 44-ամյա Էդուարդ Բեյբությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ «Ծիրանի Էդո» մականունով Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ Է. Բեյբությանն ապօրինի կերպով թիկնազոր է պահվում և շրջում մայրաքաղաքում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հունվարի 22-ին, Գայի պողոտայից թիկնազորը բերվեց ոստիկանության Նոր-Նորքի բաժին, իսկ մեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները Է. Բեյբությանին հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 DP 100 համարանիշի ավտոմեքենայով, իսկ թիկնազորն էլ եղել է Nissan Teana մակնիշի 05 VՍ 100 համարանիշի ավտոմեքենայով։
Սոնա Հարությունյան
Լուսանկարները՝ shamshyan.com-ի:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը