Հայաստանի ամենատարեց քաղաքացին 117-ամյա Ֆարանգ Բաղդասարյանն է
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այդ մասին և երկաթյա առողջություն մաղթել ամենատարեց հայաստանցուն:
«Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չիբնակվում։ Ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր մեծերի առօրյան. նրանք ոչ մի բան չեն խնայել մեզ համար։ Ընտանեկան ջերմությունը ևհոգատարությունը երկարակեցության պայմաններից մեկն է»,-գրել է Ոստիկանության պաշտոնյան:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը