Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է Nvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասին Մասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլար Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջ Ֆինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համար Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին Ալկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսը Նախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվել Օվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի «ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային 

Պետական գույքի կառավարման վարչությունում քննարկվել են առողջապահական հաստատությունների մասնավորեցման խնդիրները

Հայաստան

Պետական գույքի կառավարման վարչությունում հունվարի 24-ին խորհրդակցություն է հրավիրվել մասնավորեցման  ցանկում  ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման նախապատրաստելու հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից  12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս  հանձնվել են վարչության տնօրինմանը:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցների` Պետական գույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանն ասել է. «Ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպումն ինքնանպատակ չպետք է լինի: Հատկապես առողջապահական ոլորտի ընկերությունների դեպքում արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել հսկայական ծավալի աշխատանք: Յուրաքանչյուր բուժհաստատության պետք է ցուցաբերվի յուրովի մոտեցում՝ ճիշտ ընտրվի մասնավորեցման ձևը, կիրառվող գործիքակազմը և այլն: Հաշվի առնելով, որ այս ընկերություններն ունեն սոցիալական ուղղվածություն և դրանց մասնավորեցումն ուղղակիորեն ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ևս պետք է լինեն առավել հրապարակային»:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղության հարցի կարևորությունը, նախատեսվում է առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման շուրջ քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, ինչը լրացուցիչ հարթակ կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար: «Առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել դրանց գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, առավել ևս՝ որևէ կերպ նվազեցնել գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով: Եվ այս պահանջը պարտադիր ամրագրվելու է  առողջապահական ոլորտի մասնավորեցման պայմանագրում՝ որպես գլխավոր նախապայման: Այն պահպանելու է ընկերության իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից»,- ասել է Արման Սահակյանը:

Պատասխանելով բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին, կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պրոֆիլների պահպանության, սոցիալական պատասխանատվության հարցերն առաջնահերթ են և յուրաքանչյուր ընկերության կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում,  իհարկե քննարկումներ կլինեն  նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Այս ոլորտում կարևորվում է պետության դերը նաև ընկերությունների մասնավորեցումից հետո, հատկապես  ծառայությունների մատուցման բնագավառում՝ սակագնային, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների տրամադրման քաղաքականության  մշակման հարցերում:

Արդեն իսկ ընթացքի մեջ են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման աշխատանքները: ՊԳԿ վարչության պետը հույս է հայտնել, որ ընկերությունները կարճ ժամանակում խոչընդոտները վերացնելու և խնդիրներն արագ լուծելու քայլեր կձեռնարկեն: Յուրաքանչյուր ընկերության գույքի գնահատումն ավարտելուց հետո շրջանառության է դրվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

«Ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական, բուն մասնավորեցման և առհասարակ կառավարման գործընթացները  լինելու են  բաց, թափանցիկ և հրապարակային: Սա է մեր Վարչության աշխատաոճը և հատկապես առողջապահական հաստատությունների դեպքում շարունակելու ենք առավել հրապարակային ու թափանցիկ լինել» ,- ասել է Արման Սահակյանը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսել
Ամենադիտված