Իմ ապագան «Ռեալ»-ում՝ կախված է ՊՍԺ-ի դեմ խաղից. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկութան քառորդ եզրափակչում «Լեգանես»-ից կրած պարտությունը և նշել, որ իր ապագան մադրիդյան թիմում՝ կախված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղից:
«Իմ ապագան կախված է ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղից: Դա ակնհատ է: Ես մարզիչ եմ և ես եմ պատասխանատու արդյունքի համար: Պետք է լուծում գտնեմ և կարգավորեմ իրավիճակը: Միշտ կաշխատեմ և կփորձեմ թիմն ավելի լավը դարձնել:
Չեմ փոշմանել, որ որոշ ֆուտբոլիստների չեմ ընդգրկել հայտացուցակում. նրանց հանգիստ էր պետք: Առաջին խաղակեսում մեր խաղը չստացվեց»,-Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ մադրիդցիները պարտվեցին 1:2 հաշվով և դուրս մնացին պայքարից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան