Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին
Վրաստան
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունվարի 25-ին հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մի շարք ուղղությունների և վստահություն հայտնեցին, որ պետք է առավել խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կողմերն ընդգծեցին քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձ կատարեցին այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։
Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրեց այցելել Երևան և մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր