Երևանում բարեկամի տնից գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
Իրավունք
Ոստիկանության ծառայություն հունվարի 11-ին զանգահարել է մի կին և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել` հափշտակել են գումար ու ոսկեղեն:
ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը կատարել էր անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ:
«Ուսումնասիրվել է դեպքի վայրը: Դուռը բացվել էր հարմարեցված բանալիով, և գողություն կատարողը գիտեր, թե որտեղ էր պահվում գումարը: Կասկածներ եղան, որ գողությունը, հնարավոր է, կատարած լինի տանտիրուհու բարեկամներից մեկը»,- նշել է օպերլիազոր Սերգեյ Ծառուկյանը:
Ժամեր անց բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր-Նորքի բաժին բերման էր ենթարկվել տուժածի ազգականը` 1991 թվականին ծնված Հովսեփ Հովակիմյանը:
Պարզվել էր, որ, բացի նշված գողությունից, Հովակիմյանը նույն տնից նույն եղանակով կատարել է ևս մի գողություն: Ընդհանուր առմամբ տուժողին պատճառվել է 4 միլիոն 525 հազար դրամի վնաս: Գողոնը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ: Հովակիմյանը ներկայացվել է ՀՀ քննչական մարմին և ստորագրությամբ բաց թողնվել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին