Վիտամին D-ի երկարատև անբավարարության վտանգները․ հատկապես տարեցների համար ռիսկը մեծ է Ինչ չպետք է ուտել երեկոյան. մթերքներ, որոնք անքնություն են բերում Միջին միջանցքի զարգացման գործում մեծ նշանակություն ունեն Բաքվի հետ հարաբերությունները. Վրաստանի արտգործնախարար ԵՄ-ն պատրաստվում է նվազեցնել աճի կանխատեսումը՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված «ստագֆլյացիոն շոկի» պատճառով Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Կանեմ անհնարինը՝ Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու համար․ Լիբանանի նախագահ Քեյնը կարող է հեռանալ «Բավարիայից» Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է երկրի գերագույն առաջնորդի վիճակի մասին տեղեկատվություն Փաշինյանի պահվածքը սերիական խարդախի պահվածք է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դատական նիստերը կարող են անցկացվել տեսակապով` երաշխիքների պահպանմամբ Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Թեւանյան (տեսանյութ) 

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

Քաղաքական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև.

-Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն  նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք: Մենք, կարծում եմ, բավականին ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր ենք ձևակերպել, և 2017 թվականին որոշ մասը դրանցից կատարել ենք՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: Կարծում եմ՝ դրա մեջ  դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը:

Վերադառնալով համաշխարհային տնտեսական համաժողովին, պետք է ասեմ, որ ունենք երկկողմ հարաբերությունների օրակարգ և բացի դրանից՝ այն պանելներում, որտեղ հանդիպում ենք, ունենք նաև երկկողմ հարաբերություններ, որոնք տեսախցիկից դուրս են մնում և որտեղ մենք քննարկում ենք մեր խնդիրները: Կարծում եմ՝ շատ հեռանկարային հանդիպումներ ենք ունեցել և դեռես կունենանք՝ օրակարգը դեռևս սպառված չէ:

Բոլոր հանդիպումներն էլ կարևորում եմ, որովհետև օրակարգը ձևավորվել է թե մեր, թե մյուս կողմի նախաձեռնությամբ: Հենց հիմա հանդիպել ենք UNDP-ի հետ, որտեղ խոսում ենք թե ընդհանրապես ինչ չափորոշիչներով, ինչ գաղափարներով պետք է աշխարհն առաջ շարժվի և, ինչպես գիտեք, մենք առաջին երկիրն ենք, որտեղ UNDP-ն ստեղծել է համապատասխան լաբորատորիա պետության հետ համատեղ: Հուլիսին մենք պետք է հաշվետվություն տանք ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու ենք, թե մենք ինչ ենք արել: Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը:

Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, ինչպես նաև բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայցուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն  հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք  բավական հետաքրքիր  հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ:

Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսին․ կան վիրшվորներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում ԵՄ-ն Չինաստանի ազդեցությունը իր արտադրության վրա սահմանափակելու միջոց է մտածել«Մենք ուժեղ ենք միասին, Նիկոլ Սաֆարով»․ Արմեն Աշոտյանը ծաղրում է ՓաշինյանինReuters. Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայել 8000 զինվորական և կործանիչ ինքնաթիռներՎիտամին D-ի երկարատև անբավարարության վտանգները․ հատկապես տարեցների համար ռիսկը մեծ է Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ. Դանիել ԻոննիսյանԵՄ արտաքին գործերի նախարարները չեն քննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների համար ներկայացուցչի թեկնածությունըԻրանում հակամարտությունը հանգեցրել է ԱՄՆ պետական ​​պարտքի աճիԻնչ չպետք է ուտել երեկոյան. մթերքներ, որոնք անքնություն են բերում Իրանը էներգետիկ պակասի առջև է կանգնած ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի պատճառովԿրեմլում գնահատել են Թրամփի՝ Ուկրաինայի բանակցային գործընթացի բարդացման մասին խոսքերըՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Միջին միջանցքի զարգացման գործում մեծ նշանակություն ունեն Բաքվի հետ հարաբերությունները. Վրաստանի արտգործնախարար Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետԵՄ-ն պատրաստվում է նվազեցնել աճի կանխատեսումը՝ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված «ստագֆլյացիոն շոկի» պատճառով Մերկելը կարծում է, որ ԵՄ ներկայիս քաղաքական գործիչները պետք է բանակցեն Ռուսաստանի հետԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասինԿանեմ անհնարինը՝ Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու համար․ Լիբանանի նախագահ Յանուկովիչի հայտնի ռեստորան-նավը խորտակվել է Կիևի մարզումԹեհրանը ձգտում է հնարավորինս շուտ դադարեցնել հակամարտությունը Միացյալ Նահանգների հետ․ Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Նիգերիայում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերինՔեյնը կարող է հեռանալ «Բավարիայից» Tasnim. Իրանի նոր առաջարկը ԱՄՆ-ին պարունակում է 14 կետՀունգարիայի նախագահը արձագանքել է Մադյարի հրաժարականի կոչինԻրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է երկրի գերագույն առաջնորդի վիճակի մասին տեղեկատվություն Վրաստանը մեղադրել է արևմտյան երկրներին անկարգություններ հրահրելու մեջՈւկրաինան ԵՄ վարկի առաջին մասնաբաժինը սպասում է հունիսի սկզբինՓաշինյանը սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին. Զարուհի Փոստանջյան «Թափանցիկ» զգեստով Նատաշա Փոլին հայտնվել է Կաննի կարմիր գորգինՓաշինյանի պահվածքը սերիական խարդախի պահվածք է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Արամ Սարգսյանն ու Ռոման Մուրադյանը հանդիպել են Նորագյուղի բնակիչների հետ Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք․Կարպիս ՓաշոյանԴատական նիստերը կարող են անցկացվել տեսակապով` երաշխիքների պահպանմամբ Չի կարելի թողնել, որ մեկն աջ ու ձախ ներսում հոխորտա, իրական սպառնալիքներ հնչեցնի բոլորի հասցեին ու պատասխան չտա. Վարդան ԱռաքելյանԿալլասը հույսը դրել է Չինաստանի վրա․ ԶԼՄՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Թեւանյան (տեսանյութ)Պեսկովը քննադատել է Զելենսկու հայտարարությունըՍլովակիայի իշխանությունները քննարկում են Ադրբեջանի հետ երկարաժամկետ գազային պայմանագիր կնքելու հարցըԵվրոպան որոշում է՝ ով կգնա Մոսկվա. Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին «Անդաստիարակ» բառը հայերենում բնութագրում է այն մարդուն, որի վարքը, խոսքը կամ վերաբերմունքը չի համապատասխանում ընդունված բարոյական, քաղաքավարական կամ հասարակական նորմերին․ Ռուբեն վարդապետ ԶարգարյանԹեհրանը պատրաստվում է պատերազմին․ Իրանում զենք են բաժանում քաղաքացիներին Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի կեսից ավելին գրավելու մասինԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Մեքսիկայում անհայտ անձինք հրազենով սպանել են 10 հոգանոց ընտանիքիԱյսօր տեղի ունեցածի առնչությամբ անվերապահ աջակցությունս եմ հայտնում տիկին Արփինե Սողոյանին. Զարուհի ԴանիելյանՓեզեշքիան. Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից Պուտինը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ձերբակալվել է. փաստաբան
Ամենադիտված