«Լոռի»-ն ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Շիրակ»-ի և «Գանձասար Կապան»-ի հետ
Սպորտ
Վանաձորի «Լոռի»-ն առաջիկա օրերին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների հետ: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, հունվարի 27-ին Գյումրիում «Լոռի»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Շիրակ»-ի հետ:
Հանդիպմանը կմասնակցեն թե՛ թիմի նորեկները, թե՛ փորձաշրջան անցնող տեղացի և արտասահմանցի ֆուտբոլիստները:
Փետրվարի 3-ին՝ Ավանի ակադեմիայում, «Լոռի»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ:
Ակումբի ղեկավարությունն աշխատում է ևս մեկ ընկերական հանդիպում կազմակերպել, որը կկայանա Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան