Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Վանաձորի, Թումանյանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան և քամու պատճառով:
Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հունվարի 25-ին, ժամը 09:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 111 բեռնատար ավտոմեքենա:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը