Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան 

Հայաստանը Չեխիայի համար կարեւոր գործընկեր է. Կարել Շվարցենբերգ

Արտաքին Քաղաքական

Հայաստանը Չեխիայի համար կարեւոր գործընկեր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց չեխ քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

«Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 5-ին: Մեր երկրներն ունեն ընդհանուր ժողովրդավարական արժեքներ, որոնք ստեղծում են ամուր հիմք երկկողմ համագործակցության համար:  Երբ Հայաստանը Պրահայում բացեց դեսպանատուն 2011 թվականին, եւ Չեխիան Երեւանում սկսեց իր դիվանագիտական առաքելությունը 2012 թվականի մայիսին, մեր երկրների նախագահների մակարդակով ստորագրվեց բարեկամական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն, եւ ստեղծվեց համատեղ կոմիտե պետությունների միջեւ երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ: Երկուսն էլ դրական եւ կարեւոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, ինչպես նաեւ մեր տնտեսական կապերի ակտիվացման համար»,-ասաց նա:

Կարել Շվարցենբերգը հիշեցրեց, որ Չեխիան պատկանում է Արեւելյան գործընկերության շրջանակում Եվրամիության ամենաակտիվ երկրների շարքին. պետությունն ավելի քան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին եւ հետագա գործնական համագործակցությանը երկկողմ եւ եվրոպական մակարդակներում:

«2008 թվականի հուլիսին որպես արտգործնախարար Հայաստան կատարած այցիս ժամանակ ստորագրվեց եվրոպական ինտեգրման բնագավառում երկկողմ համագործակցության մասին հուշագիր, եւ այս առումով սա մեր ջանքերի հստակ ազդանշանն էր: Այս այցի ընթացքում ստորագրվել էր նաեւ մեր երկու երկրների միջեւ եկամտի եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը: Այնուամենայնիվ, դա իմ վերջին այցելությունը չէր: Մեծ ուրախություն էր վերադառնալ Հայաստան 2013 թվականի ապրիլին: Հայաստանը հարուստ եւ հետաքրքիր պատմություն եւ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է: Անձամբ ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդին եւ հարուստ պատմությունը, որը հաճախ խճճված է եղել, տագնապալի եւ նույնիսկ ողբերգական»,-նշեց չեխ քաղաքական գործիչը եւ հավելեց, որ երկրների միջեւ հարաբերությունները վերջին 25 տարիներին դինամիկ զարգացում են ունեցել:

Քաղաքական գործիչը շեշտեց, որ երկկողմ քաղաքական բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ խորհրդարանական, հարաբերությունները ինտենսիվ են եղել, բավականին հաճախակի եւ փոխշահավետ:

«Թույլ տվեք միայն հիշեցնել Սենատի նախագահ Միլան Շտեխի՝ 2017 թվականի  հոկտեմբերին Հայաստան կատարած այցելությունը, որից հետո պրն Շտեխը հրավիրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին այցելելու Չեխիա: Մենք նաեւ շատ լավ համագործակցում ենք նախարարությունների մակարդակով՝ ֆինանսների, ներքին գործերի, շրջակա միջավայրի, մշակույթի եւ պաշտպանության»,-ասաց նա:  

Անդրադառնալով երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին՝ Կարել Շվարցենբերգը նշեց, որ երկկողմ առեւտուրը դանդաղ աճ է գրանցում, այնուամենայնիվ, դրա հետագա զարգացման համար կան հստակ հնարավորություններ:

«2016 թվականին Չեխիայից արտահանման ծավալները Հայաստան նվազել են հետխորհրդային տնտեսական անկման եւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքով: Այնուամենայնիվ, 2017 թվականի առաջին կիսամյակում Չեխիայից արտահանման ծավալներն օգտակար են եղել Հայաստանի տնտեսության վերականգնման համար: Դրանք նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 65 տոկոսով եւ կազմել 19 մլն դոլար: Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի վերջին 3-րդ նիստը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին, հաստատեց այդ դրական միտումները եւ ընդգծեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետագա գործողությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ գյուղատնտեսությունը»,-ներկայացրեց Չեխիայի նախկին արտգործնախարարը:

Կարել Շվարցենբերգը խոսեց նաեւ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին: Նրա կարծիքով՝ դա ապահովում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցության լայն շրջանակ:

«Անկասկած, սա Հայաստանի, ԵՄ-ի եւ նրա անդամ պետությունների միջեւ կապերի հետագա ամրապնդման համար մեծ քայլ էր: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստեղծի ներդրումների ավելի լավ միջավայր, հզոր քաղաքացիական հասարակություն, անվտանգ կյանքի միջավայր, արդար եւ թափանցիկ գնումների ընթացակարգ, ավելի լավ պայմաններ սպառողների պաշտպանության, մաքուր եւ ավելի առողջ շրջակա միջավայր: Հատկանշական է այն, որ համաձայնագիրը լիովին հաշվի է առնում Հայաստանի պարտավորությունները որպես Եվրասիական տնտեսական միության անդամ»,-ընդգծեց Կարել Շվարցենբերգը եւ հավելեց, որ համաձայնագրի վավերացումը պետք է սկսվի շատ շուտով, եւ եթե չլինեն բարդություններ՝  կապված գործընթացի հետ, ապա այն շատ շուտով էլ կավարտվի:

Սյուզի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg
Ամենադիտված