Արթուր Պետրոսյանը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխությանը և իր դժգոհությունը հայտնել Ժոզե Մոուրինյուի վերաբերյալ.
«Ինձ դուր չէր գալիս, որ Մոուրինյուն Մխիթարյանին խաղալու հնարավորություն չէր տալիս: Բայց դա նրա թիմն է, իր ակումբն է, և նա գիտի, թե ինչ է ուզում:
Մենք շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Նրա խաղաոճն ավելի լավ կհամապպատասխանի «Արսենալ»-ին: Տպավորություն ունեին, որ նա խնդիր է ունեցել մարզչի հետ, բայց «Արսենալ»-ում այդպես չի լինի: Նրա վրա այդքան մեծ ճնշում չի լինի»,- Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան