Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Սևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ Փաշինյան Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգված Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ 

«Իրատես». Հեղաշրջում կլինի՞

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Ապագա նախագահի հարցում որոշակիությունն արդեն առկա է: Օրակարգում է վարչապետի «ով» լինելու խնդիրը: Չնայած, ինքնին հասկանալի է` ով: Հավելենք պարզապես, որ տևական ժամանակ գաղտնի պահվող կառավարության կառուցվածքի մասին օրենքն էլ իր հերթին եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը «վարչապետանում» է. ուժայինները, որ ցայս նախագահի իրավասության ներքո էին, սահուն անցում կատարեցին վարչապետի «ներքո»:

Իսկ հիմա ռիսկի դիմենք ու շամպայն խմենք (չնայած ԼՏՊ-ի դառը փորձին), և ասենք` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս կանցնի առաջին փուլով: 

Եվ այնուհանդերձ, կա՞ն ռիսկեր, որ կարող են, որպես «մնացորդային» երևույթներ, ուղեկցել նրան:

Խնդիրը բացառապես տեղական «սպառման» է. որոշ «կոնկուրենտ ֆիրմաներ» դեժավյու են ցանկանում. այն է` 98-ի սցենարի կրկնություն, մեկ գիշերում` իշխանափոխություն: ՈՒ ընդհատակյա աշխատանք են տանում պատգամավորների, չինովնիկական ապարատների հետ, որոնք, ինչ խոսք, ոչ «առյուծի կաթ են խմել, ոչ էլ Մակարովի գյուլլա կուլ տվել», բայց և մաշկափոխ նրանց գոյությունն իրենց մոտ եկած «պատգամաբերներին» հուսախաբ չի անում, «հորդորում» է` եթե փողոցում «էնքան մարդ հավաքվի, որ անցումը հնարավոր լինի, կնայենք»։

Ասել է` դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին: Ժպտու՞մ եք: Կարող էիք նաև «ուշագնաց լինել»: Բայց պետք է հասկանալ, որ «հազար փոր օգտագործվածներին», հանց կասեր Վանոն, «լուրջ» խոստումներ և «այլներ» են տրվում իրենց «ապագայի» և «մնացյալի» մասով: Բայց և` առաջ անցնենք, ասելու, որ «կոնկուրենտ ֆիրմայի» մի մասը, այսպես ասած` քաղաքական սեգմենտը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու իր հետևում կանգնածները, հասկացել են` խաղը մեկընդմիշտ տանուլ է տրված. հիշենք` Օսկանյանն ասել է` «ոչինչ էլ չի լինի, նրանք իշխանությունը կկիսեն միմյանց միջև, և ամեն բան կավարտվի», ու մեկնել է ԱՄՆ:

Մինասիչը շատ լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»` ստորագրելով ԵՄ համաձայնագիրը: Իսկ «կկուն»` Ռուսաստանը, լուռ է, որովհետև այդ համաձայնագրից ինքը ևս օգտվելու է: Գեոքաղաքական ամբողջական աղեղը ևս այս պահին ի շահ Հայաստանի է, քանզի նույն Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի գլուխները խառն են Իդլիբ-Աֆրին բարտերով, ԱՄՆ-ն էլ «սարքավորել» է Ղարաբաղի սահմանները` «դեզինտոքսիկացնելով» ազիկական դիվերսիաները, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքում, ԵԽԽՎ-ներում «նոն ստոպ» դրական սալտոներ է կատարում, ներսում էլ` «նոու-հաուներ» իրացնում. հանդիպում է զինվորների հետ, «կամերաները անջատում», Արմեն Սարգսյան-պերսոն «ներմուծում», այլ հետաքրքիր պասաժներ ցուցանում։ Մի խոսքով, «կոնկուրենտների աբիժնիկ» մասն է, որ այսօր փորձում է հասնել ինչ-որ բանի, հույսը դնելով դեժավյուի վրա` կարծելով, թե «հիսուն հազար» ժողովուրդ կհավաքվի ապրիլի 9-ին ընդառաջ և. իրենք, Հիսուսի նման, կարտաբերեն. «Կատարվեց»:

Ի դեպ, մարտի 1-ի միտինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Սեյրան Օհանյանը: Հետաքրքիր է, իհարկե, որովհետև նույն հարթակի վրա գտնվողները, նաև չգտնվողները, նրանց թվում` Զարուհի Փոստանջյանը, նաև Օհանյան-Օսկանյան զույգին էին մեղադրում «մարտի մեկի» «կայացման» մեջ:

Մասնակցելո՞ւ է այդ միտինգին Հովիկ Աբրահամյանը: Տեղեկություն դեռ չկա: Կա տեղեկություն, որ նրա հայրենակից, ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը «նոր, հուժկու» միտինգային շարժում է սկսում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ոչ, մենք չենք ասում, որ երբեմնի կարկառուն ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը այսօր «ֆորա» է ապահովում իր «հայրենակցի» համար, որի հետ ժամանակին այնքան թշնամական հարաբերությունների մեջ էր, որ ծայրահեղ, ինքնին անթույլատրելի քայլերի էր դիմում (թակարդն առած` բողոքի ցույցերի էր ելնում)։ Չենք ասում, որովհետև քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ:

Կան շահեր: Ու այդ «շահը» այսօր Սերժ Սարգսյանն է: Թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքին առումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՈղբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ամենադիտված