Վարչապետին կտրվի ինքնաթիռ և ուղղաթիռ
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդ փոփոխությունների՝ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
Օրինագիծը նախատեսում է, որ ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը: Այն չի կարող գերազանցել 600-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Այդ ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Բացի այդ, ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26),
2) ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք),
3) պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,
5) հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը