«Արսենալ»-ի ռադիոհաղորդումը նվիրված է եղել Մխիթարյանին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել «զինագործների» համացանցային ռադիոհաղորդումը:
«The Arsenal Weekly Podcast» հաղորդման շրջանակում Մխիթարյանի մասին կարծիք է հայտնել նաև Գերմանիայի ազգային թիմի և «Արսենալ»-ի պաշտպան Պեր Մերտեզակերը, ով գովեստի խոսքեր է հնչեցրել հայ կիսապաշտպանի հասցեին:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան