Մխիթարյանը՝ Արսեն Վենգերի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նոր ակումբին՝ «Արսենալ»-ին ու նրա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Իհարկե, շատ կարևոր է մարզչի հարգանքն ունենալը: Գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ է և իրեն դուր են գալիս իր խաղացողները: Դա պատճառներից մեկն էր «Արսենալ»-ին միանալու համար: Բոլորը գիտեն, որ նա հիանալի մարզիչ է:
Նրան վաղուց գիտեմ և բարդ չէր այստեղ տեղափոխվելու որոշում կայացնելը, քանի որ կարծում եմ, որ այս ակումբի խաղաոճը երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան