Լևոն Արոնյանը հաղթել է
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում:
Արոնյանի մրցակիցը Նայջել Շորթն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, պարտիայի 39-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Այս տուրից հետո Արոնյանը ևս յոթ մասնակցի հետ 5,5 միավորով հետապնդում է 6-ական միավորով առաջին երկու տեղերում ընթացող Նակամուրային ու Հաուելին:
Մրցաշարի մյուս հայ մասնակիցը՝ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, առայժմ 23-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան