Նախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվել Օվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի «ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային Վարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին Ռասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավ Պուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջ Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Հարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքը Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել Թրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունը Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին 

Ինչու է արգելվել Միխեիլ Սաակաշվիլու գրքի շնորհանդեսը

Գիտություն և Մշակույթ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը չեղյալ է համարել Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ուենար փետրվարի 7-ին: Թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ շնորհանդեսի կատարման հարցում համաձայնության է եկել, սակայն օրեր անց վերջինս հրաժարվել է տուն-թանգարանում կազմակերպել միջոցառումը: Թե որն է եղել չեղարկելու պատճառը, փորձեցինք ինքներս պարզել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը պնդում է, թե չեղարկման պատճառը միայն տեխնիկական խնդիրներն են.

«Սրահի վարձակալության պայմանագիրը հնարավոր չեղավ կնքել տեխնիկական պատճառներով: Ես հաշվետվությունների մեջ էի, հաշվապահությունը զբաղված էր, և այլն, որևէ պայմանագիր չէի կարող կնքել։ Ես գրքի թարգմանչին առաջարկեցի, որ հետաձգի, ինքն ասաց, որ չի կարող», - ասաց Ասատրյանը:

Գրքի բովանդակության, Սաակաշվիլիի ինքնակենսագրականի հետ կապված որևէ խնդիր չի՞ տեսնու հարցին թանգարանի տնօրենը պատասխանեց, - «Ես չեմ էլ տեսել ինչ բան է, ախր, եթե մի բանին ծանոթ չեմ, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ»,- նշեց նա։

Մենք պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք նաև Մշակույթի նախարարության հետ, որտեղ ևս տեղյակ չէին առաջացած խնդիրներից. «Նախարարությունը տեղյակ չի եղել, քանի որ թանգարանի և կազմակերպիչների միջև որևէ պայմանագիր ստորագրված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

Նշենք, որ հունվարի 25-ին, երբ համացանցում միջոցառման մասին տեղեկություն է հրապարակվել, բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանն առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել՝ հարց բարձրացնելով, թե Սաակաշվիլին հակահայ գործիչ է, ինչպե՞ս է թանգարանի տնօրինությունը այդպիսի միջոցառում թույլ տվել իրականացնել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Եսայանը նշեց, որ ինքը պարզապես զարմացել է՝ տեսելով, որ միջոցառումը պետք է տեղի ունենար Չարենցի տուն-թանգարանում. «Ես զարմացա, քանի որ Սաակաշվիլին հայ գրականության դեմ պայքարում էր իր նախագահության ժամանակ, իսկ այդ գրականության մեջ մտնում էր նաև Չարենցը: Այսինքն, մի մարդ, ով պայքարել է նաև Չարենցի գրականության դեմ իր գրքի շնորհանդեսն են փորձում անել իր տուն-թանգարանում: Սրա վերաբերյալ ես իմ կարծիքն եմ արտահայտել: Եթե այլ տեղ լիներ, ես որևէ խնդիր չէի տեսնի»,- ասաց նա: 

Նշենք, որ գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:

Հիշեցնենք՝ դեռևս ամիսներ առաջ Մշակույթի նախարարության կողմից փակվել էր նաև «Թումանյանի» տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը:

Փաստորեն, ընտրողաբար արգելք է դրվում այն մշակութային միջոցառումների վրա, որոնք դուրս են մեր իշխանությունների քաղաքական հետաքրքրություններից:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով
Ամենադիտված