Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները 

ԱՄՆ-ի նոր հարվածը՝ Ներդրողների ակումբին

Վերլուծական
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստել է պատժամիջոցների նոր օրենքով նախատեսված «կրեմլյան ցուցակը», հայտնում է Bloomberg-ը: Ցանկում ընդգրկված է 96 գործարար, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը և 116 պաշտոնյա: Ռուս օլիգարխների ցանկում ընդգրկված են նաև «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոսգոսստրախ»-ի ղեկավար Դանիլ Խաչատուրովը, ինչպես նաեւ հայազգի Սերգեյ Գալիցկին: Օբյեկտիվորեն Ռուսաստանում գրեթե չկան մաքուր փողեր ունեցող հայ խոշոր գործարարներ, և մեծահարուստ ցանկացած ռուսաստանահայ՝ այս ցուցակի պոտենցիալ «հաճախորդ» է: Ոչ թե մեր հայրենակիցներն են վատը կամ ռուսաստանցի մյուս գործարարները, այլ համակարգը, որը փչացնում է գործարարներին, հասարակության բոլոր այն խմբերին, որոնց գործունեությունն ինչ-որ կերպ կապված է իշխանության, ըստ էության` կոռուպցիոն համակարգի հետ:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած 10 քրեական հեղինակությունների դեմ: Նոր պատժամիջոցների ցուցակ է սպասվում մինչև 2018 թվականի փետրվարի վերջ։ Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը և նախարարության դեպարտամենտի նախագահ Եվգենի Գրաբչակը:
 
Ցանկացած տնտեսական խնդիր, որն առաջանում է Ռուսաստանում, անուղղակի ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Մենք ունենք երկու միլիարդ բանկային համակարգով Ռուսաստան մուտք գործող տրանսֆերտներ, և բանկային ոլորտում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մենք կարող ենք ունենալ որոշակի ֆինանսական ռեսուրսների կորուստ: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաեւ նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը եւ ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ:
 
Սակայն Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը կայանում է նրանում, որ այս անգամ ԱՄՆ պատժամիջոցների գլխավոր թիրախն էներգետիկ ոլորտն է և այն պաշտոնյաները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են դրանում: Սամվել Կարապետյանը հանդիսանում է վարչապետի ստեղծած Ներդրողների ակումբի անդամ, իսկ այս ակումբը, ինչպես գիտենք, գլխավոր ներդրումային ոլորտ է դիտարկում հենց էներգետիկան: Սանկցիաների կիրառման դեպքում կասկածի տակ կդրվի ոչ միայն արդեն իսկ խոստացված 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիրը, այլև ակումբի հետագա ողջ գործունեությունը: Հայաստանի ճակատագիրը, առնվազն տնտեսության, կապիտալի մի զգալի մասով կախված է ցանկում ներառված մարդկանց հետագա վարքագծից: Եթե նրանք կամք գտնեն տարածություն պահելու պուտինյան քաղաքականությունից, ապա չեն թիրախավորվի թե՛ իրենք, թե՛ Հայաստանը: Մյուս հանգամանքն այն է, որ այս մարդիկ, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, ներգրավված են նաև Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացում, և ըստ այդմ՝ վարքագծի փոփոխությունն անկասկած ուղիղ ազդեցություն է ունենալու նաև այդ գործընթացի վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Ամենադիտված