Նախատեսվում է ատոմակայանի ապագործարկում․ փոխնախարար (տեսանյութ)
Տեսանյութեր
Այսօր տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վերջինս, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էներգետիկ ոլորտում տարվող աշխատանքներին, մասնավորպես՝ ատոմակայանի փակման մասին հարցին, նշեց․ «Ոչ մեկի մոտ իլյուզիա չկար, որ ատոմակայանի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատի: Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել և շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների բարցրացման վրա։ Նախատեսվում է երկարացում տաս տարի, որից հետո՝ ապագործարկում։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,-ասաց Հարությունյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այլընտանքային էներգետիկան փոխարինի հայկական ատոմակայանին, Հայկ Հարությունյանն արձագանքեց. «Չի կարելի ոչ մի բան բացառել։ Ներկա պահին զարգացումներն այս ոլորտում ընթանում են շատ սրընթաց, և ակումուլյացիոն տեխնոլոգիաները բավական արագ են զարգանում, բայց ներկա պահին մենք հստակ չենք կարող ասել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը