Ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորները կայցելեն Երևան. դեսպան Մինասյանն ընդունել է AUF-ի տարածաշրջանային տնօրենին
Արտաքին Քաղաքական
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հունվարի 30-ին ՀՀ դեսպանությունում ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie-AUF) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատային:
Ինչպես ԼՈԻՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր. հատուկ անդրադարձ է կատարվել համալսարանական ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին:
Կողմերն անդրադարձել են Երևանում կայանալիք գագաթաժողովից առաջ AUF-ի նախաձեռնած ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորների՝ Երևան այցի ծրագրին և կազմակերպչական հարցերին:
Մոհամեդ Կետատան ՀՀ դեսպանին հայտնել է, որ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև իր այցը Հայաստան, ուր նախատեսվում են մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ:
Կողմերը պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները՝ քննարկումները շարունակելու նպատակով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին