Երգչուհի Զառան պատմել է, թե որ տղամարդիկ են օգնում գեղեցկանալ
Բլոգոսֆերա
Հայտնի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) Instagram-ի իր էջում գրել է կանացի գեղեցկության գաղտնիքների մասին:
«… կինը տարբեր տարիքում յուրովի է գեղեցիկ: Այժմ ինձ գեղեցկացնում են որդիներս, կերպարանափոխում է բեմը: Երբ բեմ եմ դուրս գալիս, անմիջապես մոռանում եմ բոլոր խնդիրների մասին, աչքերս փայլում են: Վերջերս եմ կարդացել, որ կանանց տարիքը մատնում են աչքերը», — նշել է երգչուհին:
Նրա խոսքով` անգամ 50 կամ 70 տարեկանում կարելի է շատ երիտասարդ լինել և 20 տարեկանում հասուն տեսք ունենալ:
«Չէ՞ որ հենց մարդու աչքերն են արտացոլում` ինչ է կատարվում նրա հոգում…», — գրել է Զառան:
Առավել մանրամասն՝ armeniasputnik.am-ում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը