Արտյոմ Խաչատուրովը և Կոնստանտին Մանդրիչենկոն փորձաշրջան կանցնեն «Լոռի»-ում
Սպորտ
Արտյոմ Խաչատուրովը եւ Կոնստանտին Մանդրիչենկոն փորձաշրջան կանցնեն «Լոռի»-ում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը եւ Մոլդովայի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն ժամանել են Երևան:
Խաչատուրովը 2013 թվականին Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման՝ Լյուքսեմբուրգի (1:1) եւ Ալբանիայի (0:2) ընտրանիների դեմ: Հանդես է եկել նաեւ Մոլդովայի Մ 19 եւ Մ 21 տարեկանների հավաքականներում: Մոլդովական «Շերիֆ»-ի կազմում դարձել է երկրի եռակի չեմպիոն, գավաթակիր:
Կոնստանտին Մանդրիչենկոն 2011 թվականին հանդես է եկել Երեւանի «Միկայ»ում, 2012-13 թթ.՝ «Իմպուլս»-ում, 2013-14 թթ.՝ «Ուլիսում»: Մոլդովայում հանդես է եկել «Շերիֆում» եւ «Տիրասպոլ»-ում, որոնց կազմում դարձել է երկրի չեմպիոն, կրկնակի գավաթակիր: Մանդրիչենկոն առանց տիտղոսի չի մնացել նաեւ Հայաստանում՝ «Միկա»-ի հետ նվաճելով Հայաստանի գավաթը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան