Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է 

Շվեյցարիայի քաղաքացին կալանավորվել է սխալ թարգմանության հետևանքով. փաստաբան (փաստաթղթեր)

Իրավունք

Հունվարի 8-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալել են ՌԴ քաղաքացի Արտեմ Սատալկինին: Վերջինս բերման է ենթարկվել, ապա կալանավորվել Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվելու փաստի հիման վրա, այն է՝ գողություն, սեփականության վնաս, ներխուժում բնակարան, թմրանյութերի վերաբերյալ դաշնային օրենքի խախտում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Արտեմ Սատալկինին  կալանավորել են սխալ թարգմանության հետևանքով։

«Հունվարի 11-ին գնացինք դատարան, ասացի՝ չգիտեմ, թե ով է ֆրանսերենից թարգմանություն կատարել, բայց սխալ է: Պատասխանեցին, որ դատախազությունում նման ծառայություն ունեն, որտեղ էլ թարգմանվել է։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարեց, կալանք նշանակվեց՝ 30 օրով։ Երեկ դիմել են՝ կալանքը երկու ամսով երկարացնելու համար. դատավորն արդեն Արշակ Վարդանյանն է։ Իսկ ես ասացի, որ բացի այն, որ թարգմանությունը օրենքի խախտումով է կատարված, նաև կեղծ է, քանի որ տեքստի մեջ այլ բան է գրված»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սատալկինին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը. «Խախտում է տեղի ունեցել, քանի որ «Անձի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է, որ անձը չի կարող հանձնվել, եթե ստացող երկրում, այսինքն՝ Շվեյցարիայում, այդ հանցագործության պատժի չափը մեկ տարուց պակաս է։ Մենք արդեն երկու ամիս է՝ ասում ենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար պատիժը պակաս է մեկ տարուց, դուք իրավունք չունեք նրան հանձնելու։ Այսինքն՝ նա չէր էլ կարող կալանավորվել: Բերել են թարգմանություն, ըստ որի, Սատալկինի մեղադրանքը հինգ տարի և ավել է: Դատախազը մեզ փաստաթուղթ է բերում՝ ասելով, թե լավ չգիտեք ոչ Շվեյցարիայի օրեսնդրությունը, ոչ էլ լեզվաբանությունը. թարգմանությունում այդպես է գրված»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են կալանավորել քաղաքացուն, փաստաբանն ասաց.

«Հիմա հենց դա ենք ուզում պարզել, ասում ենք՝ Շվեյցարիայից բնօրինակ թղթեր տվեք՝ չեն տալիս, տալիս են դատախազի բերած թարգմանությունը, որը կեղծ է»:

Սիրունյանն ասաց նաև, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից իրենց հարցին ի պատասխան հաստատել են, որ սխալ է արվել։ Նա ընդգծեց՝ այն թղթերը, որոնք թարգմանվել և որոնց հիման վրա կալանավորվել է իր պաշտպանյալը՝ հանձնել է նոտարական մի քանի գրասենյակների և ստացել իրենց կողմից սպասվող թարգմանությունը։

Նշենք՝ փաստաբան Սիրունյանն այս դեպքի հետ կապված այսօր բողոք է ներկայացրել նաև Գլխավոր դատախազին: 

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ամենադիտված