Քանակը կա, որա՛կ չկա
Գիտություն և Մշակույթ
Ազգային ժողովում այսօր Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Միհրան Հակոբյանը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքվեց՝ ի՞նչն է պատճառը, որ պետությունը չի պահում հայագիտության ոլորտի աշխատակիցներին, քանի որ կան մասնագիտություններ, որոնք պարզապես վերանում են։
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այս հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և ակնհայտ է, որ գիտական որակն ունի ճշգրտման կարիք․ «Մենք կարիք ունենք համակարգում ձևավորելու մի ծրագիր, որ քանակից պետք է ստանալ որակ։ Հայագիտության ոլորտում շատ են գիտնականները, քանակի հետ կապված խնդիր չունենք, սակայն խնդիր ունենք որակի հետ կապված»։
Հարցին՝ ինչով է պայմանավորված հայագիտության ոլորտում աշխատող մասանգետներին տրվող ցածր վարձատրությունը, նախարարը պատասխանեց․ «Հումանիտար ոլորտը շուկայից կախված չէ, մինչդեռ բնագիտական առարկաներն ուղիղ կապ ունեն այդ շուկայի հետ»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)