Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է 

«Շշի Մելոն» կտրվե՞լ է իրականությունից

Վերլուծական
«Անփոխարինելի մարդիկ չկան, բայց Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ «Շշի Մելոն»` նշելով, որ ինքը կողմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում: Կասկած անգամ չկա, որ «Շշի Մելոն» պահը բաց չի թողել արտահայտելու իր «հեղինակավոր» կարծիքը, իսկ այն, որ կարծիքը միայն իրենն է՝ ինքնին հասկանալի է. պատգամավորը չունի այն կալիբրը, որ հանդես գա քաղաքական ուժի անունից:
 
Մանուկյանի մյուս շռնդալից բացահայտումը վերաբերում էր Հարկային օրենսգրքին: Անդրադառնալով վերջին շրջանում ապրանքների թանկացմանը` նա նշեց, որ դա մարդկանց քմահաճույքի հետևանք չէ, «աշխարհաքաղաքական» հարցեր կան: Դիտարկմանը` գործարարությամբ զբաղվող մարդ է, և հարցին` Հարկային օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, որպեսզի տնտեսությունն էլ զարգանա, Մանուկյանն արձագանքեց. «Բայց ի՞նչ ա արել, որ. հակառակն ա արել, որ չի թողնում զարգանա: Յուրաքանչյուր մարդ ինքն ա սկսում իրա բիզնեսը, ինքը պետք ա զարգացնի, հարմարվի իրավիճակի հետ և առաջ գնա: Նենց չի, որ պետք է մեկը նստի, ասի` հարկային օրենքը վատ ա, ես վատ եմ ապրում, իմ փորձից եմ ասում»:
 
Այս խնդիրն էլ իր հերթին թարմություն է հաղորդում մեկ այլ` ոչ պակաս կարևոր հիմնախնդիր. պատգամավորն ինչո՞ւ պիտի զբաղվի բիզնեսով, եթե այդ հարցն օրենքով կարգավորվում ու սահմանափակվում է: Բայց, քանի որ նշված հարցն այն հարցերի թվում է, որոնք երբեք օրինականության դաշտ չեն վերադարձվի, ուրեմն հասարակության համար էլ առանձնապես մեծ վիշտ չի լինելու, եթե Մելիք Մանուկյանի գլխին փշրվեն հանրապետությունում առկա բոլոր ապակե շշերը: Անգամ ծիծաղելի է, երբ գնաճից և Հարկային օրենսգրքից խոսում է մեկը, ով ԱԺ-ում մասնակցել է 264 քվեարկության, որից 100-ին ընդհանրապես հարկ չի համարել քվեարկել: Աչքի է ընկել բուռն օրենսդրական գործունեությամբ, այժմ էլ իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ ոչ մի խնդիր էլ չկա, մենք ենք «ճանճից փիղ սարքում», իսկ գնաճի մեղավորներին պետք է փնտրել դրսում: Մնում է հուսալ, որ «Շշի Մելոն» ջհուդամասոնականներին նկատի չուներ: Կամ գուցե նա պարզապես անտեղյա՞կ է հանրապետությունում առկա իրավիճակից, քանի որ միակ բանը, որը կարող է հետաքրքել՝  շշալցված շշերի քանա՞կն է:
 
Անկասկած, «Շշի Մելոն» հարկային օրենսգրքից բողոքելու առիթ երբևե չի ունեցել և դժվար էլ իր կաշվի վրա զգա նոր և ըստ իրեն՝ «անշառ ու պոզիտիվ Օրենսգրքի» ողջ քաղցրությունը: Փոխարենն այն արդեն իսկ զգում են ՀՀ շարքային քաղաքացիները, բայց դե նրանց դարդն ու ցավը «Շշի Մելոյին» վերջին հաշվով են հուզում: Բավական է միայն հիաշատակել պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018 թվականի հայտարարագիրը: Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 579 միլիոն 518 հազար և 480 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 344 միլիոն դրամ: Մանուկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի՝ համապատասխանաբար 76 միլիոն 595 հազար, 70 միլիոն 270 հազար և 5 միլիոն 100 հազար դրամի չափով: Հետևաբար, այո՛, «Շշի Մելոյի» կյանքի որակի վրա չեն կարող ազդել ո՛չ գնաճը, ոչ էլ հարկային օրենսգիրքը: Եվ իրոք, պետք չի նստել ու ասել՝ հարկային օրենսգիրքը վատն է: Շատ էլ լավն է, պարզապես մեր տնտեսական մտքի խորաթափանցությունը և ճկունությունը դեռևս բավարար չեն գնահատելու այն՝ իր ողջ վեհությամբ հանդերձ...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ամենադիտված