840 մլն դոլարի ներդրումն ապահովել են, ցուցակ առ ցուցակ կտանք
Քաղաքական
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարապետյանից հետաքրքվեց՝ ինչ արձագանք է ստացել նրա՝ «Ներդրումներ կատարեք Հայաստանում» կոչը և ինչ արդյունք է այդ կոչից հետո արձանագրել Կառավարությունը։
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ հանձնարարվել է բոլոր գերատեսչություններին՝ այս ամսին ներկայացնել հաշվետվություն։
Հարցին՝ իսկ ի՞նչ եղավ իր կողմից խոստացած 840 մլն դոլարի ներդրումը, Կարապետյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ՝ այդ գումարն արդեն իսկ ապահովվել է և եղել է 856 մլն դոլարի ներդրում»:
Կարեն Կարապետյանը նաև հավելեց, որ 2017 թվականի հունվար ամսվա ընթացքում արտահանումը 43,3%-ով աճել է, որից 19%-ն է ԵԱՏՄ-ինը, մնացածը այլ երկրներից է եղել և հավելեց, որ «ցուցակ առ ցուցակ կտան»:
Կարապետյանը նաև նշեց, որ բոլոր ներդրումները չէ, որ Ռուսաստանից են արվել, իսկ առավել մանրամասն՝ աշխարհագրությունը կտա:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը