Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը 

Նախագահն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ բարեկամ Շվեյցարիայից այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան մեկ անգամ ևս վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի մասին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել մշտապես վերընթաց զարգացող երկկողմ միջպետական հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ պատվիրակության հագեցած օրակարգով այցն անպայմանորեն իր ազդեցությունը կունենա հայ-շվեյցարական համագործակցության ամրապնդման վրա: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոմինիկ դը Բյումանին՝ անցած տարեվերջին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Նախագահը երախտագիտություն է հայտնել Դոմինիկ դը Բյումանին՝ մինչ այժմ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում նրա հետևողական աշխատանքի և նվիրումի համար: Ընդգծելով, որ Շվեյցարիան Հայաստանի համար մշտապես եղել է վստահելի գործընկեր, Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Շվեյցարիային՝ Հայաստանի համար բոլոր դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար:

Հանրապետության Նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցության դերը, որը, ըստ զրուցակիցների, լավագույնս լրացնում է միջպետական օրակարգը՝ յուրովի նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանական բարեկամության խմբերի նախկին նախագահներն այժմ ղեկավարում են Հայաստանի և Շվեյցարիայի օրենսդիր մարմինները, ինչը կրկնակի պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների խորհրդարանների միջև: 

Զրուցակիցները հայ-շվեյցարական առնչությունների սերտացման համար մեկ այլ կարևոր հարթակ են համարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի նախագահությունը ստանձնել է Հայաստանը, և հույս հայտնել, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի բարձր մակարդակով: 

Սերժ Սարգսյանը և Դոմինիկ դը Բյումանը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ բարձր է գնահատել 2012 թվականին Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ Շվեյցարիայի խորհրդարանականների բարեկամական խմբի այցը Արցախ՝ նշելով, որ նման այցերը թույլ են տալիս տեղում և անձամբ ծանոթանալ իրավիճակին:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնությանը այս հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին աջակցելու ու խնդրի հանգուցալուծմանը նպաստելու պատրաստակամության և ջանքերի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներին
Ամենադիտված