Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Դավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածուն Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո 

Արտաշես Գեղամյան. Մի փորձեք ոտնձգել Հայաստանի ազգային հերոսների դեմ

Քաղաքական

Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում 

Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։ Նա իսկապես ահուսարսափ էր տարածում հայերին սպանողների և նրանց թշնամիների վրա՝ ստիպելով ենիչերիներին դողալ վախից։ Բայց իր մահվանից 63 տարի անց էլ Հայաստանի Ազգային հերոսը շարունակում է սարսափով պատել Հայաստանի թշնամիներին, որոնք դեռ փորձում են խեղաթյուրել պատմությունը, մրոտել այն մարդու անունը, ով եղել է անվերապահ հայրենասեր և խորապես երկրպագվող հերոս իր երկրում։

Նժդեհին զրպարտելու ապարդյուն ճիգերը հատկապես ակտիվացել են վերջին տարիներին՝ ԶԼՄ-ներում կեղծ ու անստույգ տեղեկությունների արտանետման և հակահայկական ադրբեջանա-թուրքական քարոզչության մի շարք տափակ մունետիկների արտահայտությունների միջոցով։ Այդ քարոզչական «փնտրտուքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի չարակամների ծավալած էժանագին հակահայկական արշավ, ովքեր փորձում են նորովի գրել պատմությունը և սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։

Ասվածի հերթական և ամենաթարմ հաստատումը նախօրեին ռուսաստանյան «Независимая газета»-ում հրապարակված «Նացիզմի վերածնունդը Մերձբալթիկայից մինչև Հայաստան» հոդվածն է։ Այս բացահայտ միտումնավոր (Հայաստանի առումով) նյութի հեղինակը հարգարժան մարդ է՝ ՌԴ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Կոզլովան։ Մարդ, ով հայերի մեջ շատ բարեկամներ ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Ի՞նչը կարող էր ստիպել ՌԴ հարգարժան սենատորին դիմել իրեն վատ ծանոթ (դատելով հոդվածից) այդքան նուրբ և փափկանկատ պատմական թեմատիկային, ո՞վ է կանգնած հրապարակախոսության հետևում, և ո՞ւմ էր դա պետք։ Մենք խնդրեցինք այս հարցերը մեկնաբանել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին։

Պրն Գեղամյան, մենք դարձել ենք ռուսաստանյան մամուլում հերթական նյութի հրապարակման վկաները, որտեղ Հայաստանն ուղղակի մեղադրվում է նացիստական գաղափարախոսությանն աջակցելու մեջ։ Եվ նորից ամեն բան պտտվում է Գարեգին Նժդեհի հուշարձանի և անձի շուրջ։ Ինչպե՞ս կարելի է Հայաստանը, որն այդքան սրտահույզ, հոգատար և հպարտ վերաբերմունք ունի Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցության հանդեպ, այդքան անզուսպ ձևով մեղադրել նացիզմի վերածննդի մեջ։

- Բնավ պատահական չէ, որ հենց երեկ, երբ որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցվեց Հայաստանում մեծ հարգանք վայելող Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ի հայտ եկավ այդ հոդվածը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության թշնամիներն անպայման պետք է ինչ-որ բանով «մթագնեին» նաև Հայաստանի համար կարևոր այդ իրադարձությունը։ Եվ ահա, մեդիա-տարածք է նետվում թշնամական, և առաջին հերթին՝ Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի համար թշնամական հոդված, որտեղ Հայաստանի վերաբերյալ ամեն ինչ զուտ զրպարտություն է և կան պնդումներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ։ Մտահոգում է այլ բան. ՌԴ Դաշնության խորհրդի անդամը, վաստակավոր բժիշկն ու ո՛չ պատմագիտության վաստակավոր գործիչը հանձն է առնում պրոֆեսիոնալ գնահատականներ տալ քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմի տարիների պատմական իրադարձություններին և անհատներին։ Կասկածից վեր է, որ այդ իրադարձություններին անդրադառնալը պահանջում է ավելի խոր պրոֆեսիոնալ ուսումնասիրում և հավուր պատշաճի իրազեկություն։ Սույն պարագայում, կարծում եմ, կարելի էր ծանոթանալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական գնահատականին, որը տրվել է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով և հնչեցվել է պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից 2016թ. հուլիսի 4-ին. Զախարովան ուղեկցում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երևան էր եկել՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այսպես, պատասխանելով «Ազատություն» ռադիոյի («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայություն) հարցին, թե արդյոք Մարիա Զախարովան նախկինի պես շարունակում է կարծել, որ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը «նացիզմը հերոսացնելու փորձ է», ասել է տառացիորեն հետևյալը. «Ինչ վերաբերում է հուշարձանին, դա, անշուշտ, Հայաստանի և Երևանի ներքին գործն է։ Ես շատ եմ խնդրում ձեզ գտնել իմ մեկնաբանությունը և «Ազատություն» ռադիոյով տառացիորեն մեջբերել այն և այլևս այն չխեղաթյուրել։ Որովհետև իմ խոսքերը խեղաթյուրելով դուք ավելի վատ եք վարվում և, բնականաբար, այդ ամենն աշխատում է այն մարդկանց օգտին, որոնք Հայաստանի բարեկամներ չեն հանդիսանում»։

- Ուրեմն, ինչո՞ւ են նորից, այն բանից հետո, երբ արդեն հնչել է Մոսկվայի պաշտոնական գնահատականը, վերադառնում այդ թեմային։

- Այն պարզ պատճառով, որ կան Դաշնության խորհրդից դուրս գտնվող ուժեր, որոնք շարունակում են թշնամական դեր խաղալ։ Նրանց շատ է խանգարում Հայաստանի և Ռուսաստանի ամուր ռազմավարական գործընկերությունը, որը հզոր պատնեշ է դնում Թուրքիայի և Ադրբեջանի պանթյուրքիստական նկրտումների առջև։

Ինչո՞ւ թշնամական։ Որովհետև մեր ավելի քան երկուսուկես միլիոն հայրենակիցներ այսօր ապրում են Ռուսաստանում, և նրանք, մեծ մասամբ, տրամադրված են քվեարկելու հօգուտ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի։ Չէ՞ որ նրա նախագահության տարիներին, կրկնում եմ, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հասավ նոր, ավելի բարձր մակարդակի։ Ավելին, նախատեսվում են շատ կարևոր, հետաքրքիր, ապագային միտված միջոցառումներ ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Եվ ինչ-որ մեկին պետք էր Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների գլուխը խառնակություն, շփոթություն, անըմբռնողություն, թերիմացություն մտցնել. ինչո՞ւ է Հայաստանի Ազգային հերոսը, ով փրկեց ողջ Զանգեզուրի մարզը մուսավաթական Ադրբեջանի և նրան հովանավորող Թուրքիայի ցեղասպանությունից, ինչը կասեցրեց իսլամական աղեղի ստեղծումը Ռուսաստանի հարավային  մատույցներում, և ով հայ ժողովրդի հպարտությունն է, ենթարկվում անպատվության։

Գարեգին Նժդեհի անձին և գործունեությանը քաջածանոթ մարդիկ երբեք թույլ չէին տա իրենց այդքան նսեմ տողեր գրել այն մասին, որ «նրա ձեռքերը թաթախված են անմեղ սպանված ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչների արյան մեջ»։ Էլ չեմ ասում այն մասին, որ Գարեգին Նժդեհը ազատազրկման է դատապարտվել ստալինիզմի տարիներին, երբ անգամ աննշան զանցանքների համար մարդուն առանց դատ ու դատաստանի գնդակահարում էին։ Եվ այդ ինչպե՞ս պատահեց, որ Գարեգին Նժդեհի հանդեպ նման «մարդասիրություն» ցուցաբերվեց... և նրան ազատազրկման դատապարտեցին, այլ ոչ թե գնդակահարեցին։

Ահա թե ինչի մասին պիտի մտածեին նման հրապարակումների հեղինակները։ Ինչպես և այն մասին, որ Գարեգին Նժդեհն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր սխրանքների ու ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Ռուսական կայսրության մարտական շքանշաններով՝ Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, Գեորգիևյան III և II աստիճանի խաչերի։ Սա շատ բանի մասին է վկայում։

Եվ ո՞վ է կանգնած նման հրապարակումների հետևում։

- Դրանք չկայացած, գազազած քաղաքական գործիչներն են, ավելի շուտ՝ պոլիտիկանները, ովքեր այժմ հայտնվել են ՌԴ Պետդումայից և Դաշնության խորհրդից դուրս և «որսացվել» ու վարձվել են Ադրբեջանի կողմից։ Նրանք այսուհետ ևս կաշվից դուրս են գալու, որպեսզի սասանեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մեծ ցավ և ափսոսանք է առաջացնում այն, որ այդ ուժերի խոսափողն են դառնում ազնիվ մարդիկ, սույն պարագայում՝ Լյուդմիլա Կոզլովան։ Նրա հետ, իմ կարծքով, շատ ստորաբար են վարվել՝ իրականությանը չհամապատասխանող նյութեր տրամադրելով։ Այս ամենի հետևում երևում են ոչ անհայտ սերգեևմարկովների ականջները, և սա շատ ցավալի է, քանի որ Լյուդմիլա Վյաչեսլավովնան Հայաստանի և Ռուսաստանի միջև եղբայրական հարաբերությունների խորացման համոզված ջատագովն է։ Հարցազրույցի վերջում կուզենայի հորդորել բարեկամներին. մի՛ ոտնձգեք Հայաստանի Ազգային հերոսների դեմ...

 

Իրինա ԱԲՐՈՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ)
Ամենադիտված