«Հրապարակ». «Ո՞վ է ԱԺ նախագահը»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացը խայտառակ արդյունք է տվել՝ բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող անցել։ Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը եւ չի կարողացել տարրական հարցերի պատասխանել։
Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել․ «Ո՞վ է ԱԺ նախագահը»։ Մասնագետը տեղյակ չի եղել նաեւ իր բաժնի գործառույթներից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը