Մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը. դերասանուհի Աննա Գրիգորյանի ելույթը՝ հանրահավաքին (տեսանյութ)
ՏեսանյութերԴերասանուհի և մոդել Աննա Գրիգորհյանը ևս միացել է ցուցարարներին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Աննան իր ուղերձը հղեց հարթակից. «Հայաստանը դարեր շարունակ փորձել են կեղեքել, ավիրել ու ոչնչացնել, բայց դա չի հաջողվել, որովհետև ազգի մեջ ծնվել են հերոսներ: Այսօր այդ հերոսը մենք ենք, որովհետեւ, ցավոք սրտի, գործող իշխանությանն այս պահի դրությամբ հերոս անվանել չի կարելի: Իմ 16-ամյա եղբայրն օրեր շարունակ մասնակցում է հանրահավաքին: Ես այսօր առաջին անգամ եմ այտեղ: Իրոք չէի ուզում բարձրանալ հարթակ, որովհետեւ չեմ ուզում, որ սա ինչ-որ կապ ունենա իմ՝ արտիստ լինելու հետ: Ես չունեմ մրցանակ, որ տամ այդ մրցանակը: Ես ինձ եմ տալիս, դուք ձեզ եք տալիս, որովհետեւ մենք հոգնել ենք անընդհատ պայքարելուց: Բառեր չեմ գտնում ասելու…»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը