Մեկնարկել է «թավշյա հեղափոխականների» երթը դեպի Ծիծեռնակաբերդ (ուղիղ միացում)
ՔաղաքականՄեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Թավշյա հեղափոխության» մասնակիցների երթը: Նրանք Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. զոհերի հիշատակին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 24-ին, որևէ քաղաքական միջոցառում տեղի չի ունենալու, քայլերթով գնալու են Ծիծեռնակաբերդ. «Եթե արտառոց որևէ բան չկատարվի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակվեն բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)