Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել փողոցների փակումը (տեսանյութ)
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել փողոցների փակումը։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
Պատգամավորը մասնավորապես նշեց, որ պետք է առժամանակ դադարեցնել փողոցների փակումը և թույլ չտալ, որ ինչ-որ մարդիկ օգտվեն ստեղծված իրավիճակից․ «Ես մտահոգիչ տեղեկություններ ունեմ, որ քաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներ կան, պետք է կարգ ու կանոն հաստատել և միայն Երևան քաղաքում առժամանակ դադարեցնել փողոցներ փակելը։ Բոլորին կոչ եմ անում ինքնակազմակերպվել և առանց համարանիշի մեքենաներին թույլ չտալ փողոց փակել»,-ասաց Փաշինյանը։
«Ճանապարհներ փակելու ակցիան փոխարինվում է առանց պետհամարանիշների ավտոմեքենաների հարցը կարգավորելու ակցիայով»,-ասաց պատգամավորը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)