Վարչապետի թեկնածուի հարցը փակված է․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Քաղաքական«Այս շարժումը ցույց տվեց, որ ապագա իշխանությունները պետք է ունենան մեկ հանձնառություն՝ սարքել նոր մեծ հրապարակներ, որովհետև Վանաձորի Հայք հրապարակը, Գյումրիի Վարդանանց հրապարակը, Երևանի Հանրապետության հրապարակը այլևս փոքր են մեր հանրահավաքների համար»,- Վանաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին կոչ արեց այս հարցը քննարկելիս անպայման հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: «Մեր հանրությունն արդեն ունի ի՛ր թեկնածուն»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը