Դերասանները պահանջում են, որ Արմեն Ամիրյանը միանա իրենց բողոքի ակցիային (տեսանյութ)
Քաղաքական
Մի խումբ դերասաններ ևս միացել են շարժմանն ու կոչ են անում բոլորին միանալ ու գնալ մինչև վերջ. իրենց կոչը հատկապես արվեստի բնագավառի ներկայացուցիչներին են ուղղում:
Դերասանները Մշակույթի նախարարության մոտ պահանջում են, որ նախարարը միանա իրենց: Մշակույթի նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Արմեն Ամիրյանը թեև մոտեցավ ցուցարար դերասաններին, ասաց, որ ինքը ժողովրդի հետ է, սակայն հրաժարվեց միանալ նրանց: Դերասանները հույս հայտնեցին, որ Արմեն Ամիրյանը մինչև օրվա վերջ կմիանա իրենց և միասին կգնան հանրահավաքի:
Նրանք կոչ են անում մշակույթի բոլոր ներկայացուցիչներին՝ երգիչներին, դերասաններին, նկարիչներին գալ նախարարության շենքի մոտ:
Դերասանները կոչ արեցին Շուշան Պերոսյանին միանալ իրենց բողոքի ակցիային: Նշենք, որ պատգամավոր երգչուհին դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն:
Թատերական ինստիտուտում ևս դասադուլ է, դասախոսները միացել են ուսանողներին: Դասախոսները գտնվում են նախարարության շենքի դիմաց:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը