Կոլումբիայում օդանավ է կործանվել (տեսանյութ)
ՏեսանյութերՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի Ազգային ոստիկանությանը պատկանող Beechcraft C-99 օդանավը կործանվել է Իբագե քաղաքի օդանավակայանի շրջանում: Այս մասին նշված է Twitter-ում հրապարակված գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ:
«Օդանավում են եղել մայոր Անդրես Վալբուենա Կադենան (օդաչու), լեյտենանտ Կառլոս Անդրես Կայսեդոն, լեյտենանտ Խուան Սոսա Տրիանան եւ ինտենդանտ Ջոն Պարա Սոլանոն, որոնք, ցավոք, զոհվել են,- նշված է հայտարարության մեջ: - Ազգային ոստիկանությունը ավիաաղետի զոհերի ընտանիքների անդամներին իր համերաշխությունն է հայտնում»:
Հայտնի է, որ օդանավը կատարում էր մարզական թռիչք: Ողբերգության պատճառները չեն հրապարակվել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը