Մարիաննա Հարությունյանը ցուցադրել է իր պատրաստած շքեղ հարսանեկան թագը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՄարիաննա Հարությունյանն՝ ԱՄՆ-ում հայտնի զարդերի դիզայները, Instagram-ի իր հետեւորդներին չի դադարում զարմացնել իր ստեղծած յուրօրինակ եւ ինքնատիպ զարդերով:
Այսօր հայտնի հայուհին սոցիալական ցանցի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով իր պատրաստած հարսանեկան թագը, որն, ինչպես միշտ, առանձնանում է առատ փայլերով:
Սպիտակ թագը պատված է թանկարժեք քարերով ու հուլունքներով:
Մարիաննան վերջերս էլ հիացրեց շատերին Ջենիֆեր Լոպեսի հետ իր համագործակցությամբ: Աշխարհահռչակ երգչուհին իր նոր՝ El Anillo տեսահոլովակում կրում է մեր հայրենակցուհու պատրաստած զարդերը:
Ավելի վաղ Քելլի Օզբորնը Մարիաննայի զարդերով հայտնվել էր BWATT ամսագրի շապիկին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը