Աղմկահարույց բացահայտում. դպրոցի տնօրենը յուրացրել է աշխատողների հավելավճարները (տեսանյութ)
Քաղաքական
«Ազիզյա՛ն, հեռացի՛ր»,- Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բակում հավաքված բազմությունը պահանջում է Ռուզաննա Ազիզյանի անհապաղ ազատումը տնօրենի պաշտոնից, քանի որ նրանց պնդմամբ, տնօրենն անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, ովքեր մասնակցել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործադուլին և հավաքներին:
Տնօրենին դեմ են դուրս եկել ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ծնողները, այլև աշխատակազմը: Լրագրողների հետ զրույցում թիվ 11 դպրոցի գրադարանավարուհին ու ուսուցիչները հայտնեցին, որ հետապնդվել են տնօրենի կողմից իրենց քաղաքական հայացքների պատճառով: Նրանք պատմում էին, որ 5 տարի շարունակ իրենց հասանելիք հավելավճարներն անգամ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հետ էր պահանջում:
«Այն, ինչ որ կազմակերպվեց մեր վարչապետի դեմ, շարունակությունը հիմա էլ դպրոցներ է գալիս, մեր դեմ: Թող հանեն դպրոցները քաղաքականությունից, թող հանեն դպրոցները որպես ընտրատեղամաս: Սուտ է, որ ես արգելել եմ երեխաներին՝ գնալ ակցիաների»,- ասաց տնօրենը:
Նշենք, որ աշակերտներին աջակցելու են եկել «Մերժիր Սերժին», «Մերժիր ՀՀԿ-ին» շարժման մասնակիցներ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը:
Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք, թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել և բազմիցս օժանդակել է նրան ընտրությունների ժամանակ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը