Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը 

Սահակաշվիլին խոստացել է վերադառնալ ու վերջ տալ Թբիլիսիի ֆեոդալական կառավարմանը (տեսանյութ)

Տեսանյութեր

Վրաստանի երրորդ նախագահ ու «Միասնական ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխայիլ Սահակաշվիլին հրապարակել է տեսաուղերձ, որտեղ շնորհավորել է Աջարիայի բնակիչներին հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։ Տեսանյութը հրապարակվել է Սահակաշվիլիի Facebook-ում, դրա բովանդակությունը փոխանցում է «Նովոստի Վրաստանը»։

Սահակաշվիլին նշել է, որ մայիսի 6-ը կարեւոր օր է ոչ միայն Աջարիայի, այլեւ ամբողջ Վրաստանի համար, քանի որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները դարձել են քայլ դեպի երկրի միավորում։

«2004-ի մայիսի 6-ին Աջարիայում ավարտվել է ֆեոդալական կառավարումը, ավարտվել են անջատողական ելույթները ու ձեռնարկվել է կարեւորագույն քայլ դեպի Վրաստանի միավորում։ Այդ ամենն արել են իրենք աջարացիները, այդ ամենն արել է սովորական, բայց շատ յուրահատուկ ժողովուրդը, ու ես անսահման շնորհակալ եմ ձեզ։ Սա ձեր տոնն է ու ամբողջ Վրաստանի տոնը»,- ասել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին, որին արտաքսել էին Ուկրաինայի տարածքից, հիմա Հոլանդիայում է գտնվում։ Իր տեսաուղերձում, որը տեսագրվել է ամստերդամյան տեսարանների ֆոնին, նա նշել է , որ ուրախ կլիներ Աջարիայի բնակիիչներին հեղափոխության կապակցությամբ  շնորհավորել Բաթումիի բուլվարից։

«Մենք կհաղթահարենք այս ամենը։ Մենք վերջ կտանք Թբիլիսիում ֆեոդալական կառավարմանը, այնպես ինչպես վերջ տվեցինք Աջարիայում։ Մենք Վրաստանին կվերադարձնենք զարգացման ուղի, մենք վերջ կտանք մարդկանց աղքատությանը, մենք թափ կհաղորդենք զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնել է նա ։

2004-ի մայիսի 6-ին բազմահազարանոց բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանից հեռացել էր Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն, որը 1991-ից սկսած ղեկավարում էր Աջարիան։

2004-ին, ձգտելով պահպանել իշխանությունը, Աբաշիձեն մոբիլիզացիա է հայտարարել Աջարիայում, կանգնել է երկաթգծային հաղորդակցությունը, պայթեցվել են ավտոմոբիլային կամուրջները, որոնք Աջարիան կապում էին Վրաստանի մյուս մասերի հետ։

2004-ի մայիսի 2-ին նախագահ Սահակաշվիլին Աբաշիձեին վերջագիր է ներկայացրել ՝ 10 օրում զինաթափել ապօրինի խմբավորումները։ Եւս երկու օր անց Աջարիայում սկսվել են Աբաշիձեի դեպ բողոքի ցույցեր։ Մայիսի 5-ին Սահակաշվիլին հայտնել է, որ Աջարիայում հաստատվել է իր ուղղակի կառավարումը ու խոստացել է Աբաշիձեին անվտանգության երաշխիքներ, եթե նա հրաժարական տա։

Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններից հետո Ասլան Աբաշիձեն մայիսի 6-ին լքել է Վրաստանը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի օդանավով։

2006-ի մարտին Աբաշիձեի դեմ Վրաստանում մեղադրանք է առաջադրվել ՝ 1991-ին Աջարիայի խորհրդարանի փոխնախագահ Նոդալ Իմնաձեի կանխամտածված սպանության համար։ 2007-ի հունվարի 22-ին Բաթումի քաղաքային դատարանը հեռակա Ասլան Աբաշիձեին 15 տարվա ազատազրկման է դատապարտել ու մոտ 60 մլն դոլարի տույժի։ Նրա հանդեպ նաեւ Ինտերպոլի գծով միջազգային խուզարկություն է հայտարարվել։

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2012-ին Ասլան Աբաշիձեի գործը որոշել են նորից քննել։ Հետաքննությունն ավարտվել է մեկ տարի անց ու 2016-ի օգոստոսին Աբաշիձեն հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

79-ամյա Աբաշիձեն հիմա ապրում է Մոսկվայում։

Աղբյուր՝ News.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի
Ամենադիտված