«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 36-րդ տուրում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը:
«Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Ռեալ»-ին: Կլասիկոն ավարտվեց 2:2 հաշվով:
Կատալոնացիների կազմում գոլերը խփեցին Լուիս Սուարեսն (10') ու Լիոնել Մեսսին (52'):
Հյուրերից աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն (14') ու Գարեթ Բեյլը (72'):
Առաջին խաղակեսի ավարտին դաշտից հեռացվեց կատալոնացիների ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն:
Հիշեցնենք, որ կատալոնացիները ապահովել են չեմպիոն տիտղոսը: Զիդանի թիմը 72 միավորով երրորդն է:
Լուսանկարը As-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում