Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 8-ին, կմեկնարկի հատուկ նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրոելու հարցը: Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ համաժողովրդական ճնշման արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մայիսի 1-ին նշանակված վարչապետի ընտրություններում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ թվով քվեները չստացավ, եւ ըստ օրենքի, նոր ընտրություն նշանակվեց 1 շաբաթ հետո՝ մայիսի 8-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ 3 խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքները հայտարարել են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին, իսկ իշխող ՀՀԿ-ն ասել է, որ չի խոչընդոտի եւ կապահովի անհրաժեշտ թվով կողմ ձայներ:
Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են ՀՀ վարչապետի թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Քաղաքացիներն այստեղ են եկել բազմապիսի պաստառներով ու սպասում են մեծ էկրաններից դիտելու Ազգային ժողովում վարչապետի ընտրությունը:
Վարչապետի ընտրությունը կմեկնարկի 12:00-ին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը