«Մի փոքր համբերություն, և Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ՔաղաքականՇուշիի ազատագրման օրը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում մի փոքր էլ համբերել։
«Ուզում եմ շնորհավորել Ժիրայր Սեֆիլյանին այս տարեդարձի առթիվ, բնականաբար նոր Հայաստանում չեն լինելու քաղբանտարկյալներ։ Սեֆլյանը շուտափույթ պետք է ազատ արձակվի, բայց մենք չենք կարող ուղղակի բացել դռները, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Մի փոքր էլ համբերություն եմ մաղթում Ժիրայր Սեֆիլյանին»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Այսօր Եռաբլուրում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում, Արցախի պատերազմում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ավեկացրեց, որ մայիսը հաղթանակների ամիս է։
«Այսպես է ստացվել պատմականորեն, որ մայիսը լինի մեր ազգի համար մի ամբողջ հաղթանակների շարք։ Խորհրդանշական է, որ համաժողովրդական շարժումը ևս մայիսին է»,- ասաց նա։
Տեսանյութը՝ a1plus.am-ի:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը