Ստեղծվել են արևային մարտկոցով համալրված էլեկտրական մեքենաներ (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հայտնում է, որ Գերմանիայում փորձարկվում է հարյուրավոր արևային մարտկոցներով համալրված էլեկտրական մեքենա, որը դեռևս ներկայացվել է նախնական օրինակի տեսքով և կոչվում է Sion:
Sono Motors մյունխենյան ավտոբրենդի կողմից ստեղծվել է 330 հատ արևային մարտկոցով համալրված մեքենաներ:
Նշվում է, որ երկրի կառավարությունը նպատակ է դրել մինչև 2020թ. 1 մլն էլեկտրական մեքենա ապահովել ճանապարհների վրա, և նոր մոդելի ստեղծումը կօգնի ավելի շուտ հասնել այդ նպատակին:
Հավելենք նաև, որ մարտկոցները ներկառուցված են մեքենայի տանիքին, դիմացի և կողային հատվածներում: Դրանք հնարավորություն են տալիս արևի լույսի դեպքում էներգիա կուտակել ու հետո այն օգտագործել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով