Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է 

Շահագրգիռ ենք, որ ներդրումներ լինեն, բայց... «Արմօյլ»-ի հարցը մնաց առկախված

Տնտեսություն

Դեռևս հուլիս ամսին Եղվարդ քաղաքի բնակիչները  բողոքի ակցիա էին իրականացնում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ։

Բողոքում էին նաև բնապահպանները, քանի որ գործարանը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, մասնավորապես` հարակից բնակելի տներում ապրող քաղաքացիներին և բացի այդ  «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։

Կառավարությունն այսօրվա նիստում «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ներկայումս ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016-2018 թթ. կկազմի 220 հազար ՀՀ դրամ:

 Նախարարն ընդգծեց, որ գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու, այլ ոչ թե նավթի: «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ այս արտադրանքի համար Հայաստանում և Արցախում առկա ողջ պահանջարկը բավարարվելու է, նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում»,- ասաց Մինասյանը:

Իր հերթին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է նշված գործարանի շինարարությունը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել և կասեցրել: «Սակայն օրենքում կա բաց. այնտեղ  նշված է, որ նավթավերամշակման արտադրությունն Ա կատեգորիայով փորձաքննության ենթակա է: Այդ նույն օրենքի մեկ այլ կետով կա այլ կարգավորում: «Արմօյլ»-ի գործունեությունը որպես վերամշակում մտնում է Ա կետի տակ և գործարանը չունի բնապահպանական դրական եզրակացություն, չնայած հանրային լսումներ է իրականացրել: Գործարանի գործունեությանը պետք է վերջնական եզրակացություն տա փորձաքննական ՊՈԱԿ-ը»,- ասաց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսչական մարմնի որոշման պայմաններում պետք է հարցի քննարկումը հետաձգել՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար: «Մանավանդ, որ հարցի վերաբերյալ ազդակիր համայնքի բնակիչները ևս հարցեր են բարձրացնում: Պարոն Ավինյան, պետք է քննարկենք այս իրավիճակը, մինչ կառավարության հաջորդ նիստը գանք վերջնական եզրակացությունների, որպեսզի մեր անելիքները հստակեցնենք, կառավարության գործողությունները դրվեն օրինական հենքի վրա: Մենք շահագրգիռ ենք, որ ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն: Ես ընկերության ներկայացուցիչներին հանդիպել եմ, ասել եմ, որ ներդրումների համար ոչ մի խոչընդոտ չկա. առաջինը՝ գործունեությունը պետք է լինի օրինական և բնապահպանական առումով պետք է խնդիրներ չառաջացնի: Տնտեսության զարգացման մեջ էկո Հայաստանի սկզբունքը պետք է դնենք, ինչը չի նշանակում, որ նավթամթերքի վերամշակման գործարանը չպետք է լինի: Բոլորի շահերը պետք է հաշվի առնվեն, և այդ ամենը պետք է կազմակերպվի 100 տոկոսով օրինական դաշտում»,- ընդգծեց վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».
Ամենադիտված